Թափուր հաստիքներ
Կերտենք առողջ ապագա միասին
Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ
ԱՀԱ հիմնադրամը փնտրում է Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ, ով կմասնակցի բուժհաստատությունների հետ պայմանագրային գործընթացների կազմակերպմանն ու վերահսկմանը։
Նկարագրություն
Մասնագետը իրականացնում է պայմանագրերի դիտարկման և հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի գործընթացի գործառնական փուլերը՝ ապահովելով փաստաթղթերի համապատասխանությունը, հավաքագրված տվյալների ճիշտ մշակումն ու տեղազննումների աջակցությունը, ինչպես նաև համագործակցում ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ՝ գործընթացների արդյունավետության բարձրացման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Դիտարկել բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի փաթեթները
- Ստուգել հայտերի և կից փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին
- Բացահայտել թերությունները և աջակցել հայտերի ամբողջականացման գործընթացին
- Կազմել և ստուգել պայմանագրային փաստաթղթերը
- Համակարգել պայմանագրերի ստորագրման և փոփոխման գործընթացը
- Մասնակցել տեղազննումներին
- Արձանագրել դիտարկումների արդյունքները
- Կապ պահպանել բուժհաստատությունների հետ ընթացիկ պայմանագրային հարցերի շուրջ
- Փոխանցել հայտնաբերված խնդիրները ավագ մասնագետին կամ խմբի ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (իրավաբանական, բժշկական, կառավարման կամ հարակից ոլորտում՝ ցանկալի)
- Պայմանագրերի կամ փաստաթղթաշրջանառության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- MS Office ծրագրերի լավ իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
- Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում
- Հավելյալ ազատ օրեր
- Վատառողջ լինելու համար ազատ օրեր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Գնումների թիմի մասնագետ
Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կմիանա Գնումների թիմին և կներգրավվի կազմակերպության գնումների գործընթացների պլանավորման, կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Նկարագրություն
Մասնագետը կմասնակցի գնումների պլանների կազմմանը և իրականացմանը, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմանը, գնումների ընթացակարգերի կազմակերպմանը, առաջարկների ընդունման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության վարմանը։ Պաշտոնը նախատեսում է սերտ համագործակցություն թիմի անդամների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուստի կարևոր են ՀՀ գնումների օրենսդրության իմացությունը, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել Հիմնադրամի տարեկան և ընթացիկ գնումների պլանների կազմմանը և իրականացմանը։
- Նախապատրաստել գնումների ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարություններ, հրավերներ և այլ նյութեր։
- Ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի կազմումը` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- Մասնակցել առաջարկների ընդունման, գնահատման և ամփոփման գործընթացներին։
- Վարել գնումների գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվառումներ և փաստաթղթաշրջանառություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ապրանքների , ծառայությունների և աշխատանքների գնումների ոլորտում,
- Գնումների մասնագետի որակավորման առկայություն,
- ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
- Ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
- Մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
Մենք առաջարկում ենք
- Տարեկան 5 ազատ վճարվող օր,
- 5 վճարվող հիվանդության օր,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Մեթոդաբանության և որակի կառավարման մասնագետ
ԱՀԱ հիմնադրամը փնտրում է Մեթոդաբանության և որակի կառավարման մասնագետ, ով կմասնակցի հիմնադրամի գործընթացների մեթոդաբանական մշակմանն ու բարելավմանը, ինչպես նաև կիրականացնի որակի վերահսկում և գնահատում՝ սահմանված չափանիշներին համապատասխան։
Նկարագրություն
Մասնագետը իրականացնում է մեթոդաբանության կիրառման և որակի կառավարման գործառնական աշխատանքների հիմնական մասը։ Նա ապահովում է որակի վերահսկման գործընթացների իրականացումը, տվյալների հավաքագրումն ու մշակումը, ինչպես նաև մեթոդաբանական փաստաթղթերի նախապատրաստումն ու թարմացումը՝ համագործակցելով ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել մեթոդաբանական փաստաթղթերի, կարգերի և ուղեցույցների մշակմանն ու թարմացմանը
- Ապահովել փաստաթղթերի ձևավորումը, արխիվացումը և հասանելիությունը
- Իրականացնել որակի մոնիթորինգ և վերահսկում սահմանված մեխանիզմների համաձայն
- Հավաքագրել, մուտքագրել և համակարգել որակի ցուցանիշների տվյալները
- Ապահովել տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը
- Հավաքագրել և ամփոփել հաճախորդների և շահառուների հետադարձ կապը և բողոքները
- Իրականացնել նախնական վերլուծություն և պատրաստել ամփոփումներ
- Աջակցել ներքին աուդիտների, գնահատումների և ստուգումների իրականացմանը
- Մասնակցել գործընթացների փաստաթղթավորմանը
- Կազմել նախնական հաշվետվություններ, ամփոփումներ և վերլուծական նյութեր
- Աջակցել հաշվետվությունների ձևավորմանը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Վերլուծական մտածողություն
- Փաստաթղթերի հետ աշխատանքի հմտություններ
- Տվյալների կառավարման կարողություններ
- Կազմակերպչական հմտություններ
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Նկարագրություն
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Աշխատանքային պարտականություններ
- Մուտքային զանգերի ընդունում և հաճախորդների հարցերի ճշգրիտ ու ժամանակին սպասարկում
- Կատարել ելքային զանգեր՝ ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և կապը հաճախորդների ու գործընկերների հետ պահպանելու նպատակով
- Ապահովագրական ծառայությունների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների դիմումների, հարցերի և բողոքների գրանցում համակարգում
- Հաճախորդների զանգերի ուղղորդում համապատասխան մասնագետներին
- Ներքին ընթացակարգերի և ծառայությունների որակի ստանդարտների պահպանում
- Մասնակցել ներքին ուսուցումներին և ինքնազարգացման ծրագրերին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային ծրագրերի (MS Office, CRM համակարգեր) հիմնական գիտելիքներ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր մակարդակ
- Աշխատանքային փորձ Կոմունիկացիոն կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
- Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
