Ապահովագրավճար՝
Ապահովագրավճարը վճարելու համար սեղմեք ստորև՝ վճարման ռեկվիզիտներին ծանոթանալու համար։
Ռեկվիզիտներ
24/7 Աջակցություն և Տեղեկատվություն
Առաջին հերթին ամրագրեք այց Ձեր պոլիկլինիկայի թերապևտի մոտ։ Գրանցվել կարող եք նախապես՝ կա՛մ զանգահարելով պոլիկլինիկա, կա՛մ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։
Մոտեցեք Ձեր պոլիկլինիկայի թերապևտին և անցեք նախնական զննություն։
Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս, կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ։ Այս ամենը անվճար՝ ապահովագրության փաթեթի սահմաններում։
Ստացած ուղեգրով կարող եք մոտենալ ցանկացած նեղ մասնագետի, ով համագործակցում է ծրագրի հետ։ Ծանոթացեք մասնագետների և հաստատությունների ցանկին։
Դեղատոմսով նշանակված դեղորայքը նույնպես փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի սահմաններում։ Մոտեցեք ծրագրի հետ համագործակցող դեղատներ։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Սքրինինգային ծրագրերի գծով գլխավոր տնօրենի խորհրդական Անի Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Լույս առավոտի» հաղորդման եթերում ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված սքրինինգային ծրագրերի մանրամասները։

30–60 տարեկան կանանց համար ԱՀԱ փաթեթում հասանելի է ՄՊՎ հայտնաբերման ՊՇՌ մեթոդով հետազոտությունը:

Աճող պահանջարկ, թվային լուծումներ և ծառայությունների հասանելիության ընդլայնում. ԱՀԱ համակարգի ընթացիկ զարգացումները։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 12։00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային ընտրությունը՝ 2026 թվականի հունիսի 23-ին, ժամը 13։00-ին։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։

2027 թվականից կընդլայնվի ԱՀԱ համակարգում ընդգրկվող անձանց շրջանակը։