Այս հաշվեհամարը նախատեսված է վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինչպես նաև հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի՝ վարձու աշխատողների կողմից կատարվող ապահովագրավճարների վճարման համար:
Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել.
Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։
Այս հաշվեհամարը նախատեսված է ապահովագրված անձի կարգավիճակ ունեցող, սակայն ապահովագրական ժամանակահատվածում (12 ամիս) օրենքով սահմանված դեպքերում ապահովագրավճարը ինքնուրույն վճարողների համար:
Օրինակ՝ 12 ամիսների ընթացքում աշխատանքից ազատվելու կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակի դադարեցման պատճառով: Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել վճարումը կատարող անձանց անուն, ազգանուն և ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ): Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։
Այս հաշվեհամարը նախատեսված է սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց կամ նրանց կողմից առողջության համընդհանուր ապահովագրավճարի մասնակի վճարման համար։ Վճարումը կատարելու համար պարտադիր պետք է նշել կազմակերպության (գործատուի) ՀՎՀՀ (Հարկ վճարողի հաշվառման համար), ինչպես նաև վճարումը կատարող անձանց ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ): Վճարում կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել՝ «Առողջության համընդհանուր ապահովագրավճար»։