Կերտենք առողջ ապագա միասին
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումների իրականացմանը» (AM 23 NDICI HE 01 25) նախագծի շրջանակում բաց են հետեւյալ հաստիքները։ 1. Տեղական Թվինինգ Խորհրդատուի օգնական (ՏԹԽ) 2. ՏԹԽ–ի օգնական–թարգմանիչ
Խորվաթիայի Կենտրոնական ֆինանսական և պայմանագրային գործակալությունը (CFCA) հայտարարում է մրցույթ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումների իրականացմանը» թվինինգ նախագծում ՝ հետևյալ հաստիքների համար․ 1. Տեղական Թվինինգ Խորհրդատուի օգնական (ՏԹԽ) 2. ՏԹԽ–ի օգնական–թարգմանիչ Նախագիծն իրականացվում է խորվաթական և սլովենական ինստիտուտների կոնսորցիումի կողմից, իսկ վերջնական շահառուն ՀՀ առողջապահության նախարարությունն է։ Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ, ֆինանսական և գործառնական կարողությունները՝ առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումների հետ կապված ընթացակարգերի մշակման, կարողությունների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների օգտագործման և հաղորդակցման մեխանիզմների միջոցով։ Ծառայությունների մատուցման պայմանագիրը կգործի 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Աշխատանքը լրիվ դրույքով է և իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրասենյակում (Երևան)։ Թեկնածուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ունենա Հայաստանի Հանրապետությունում բնակվելու և աշխատելու իրավական թույլտվություն։ Առավելագույն համախառն ամսական աշխատավարձը կազմում է 1,600 եվրո(քննարկման ենթակա չէ)։ Ընտրված թեկնածուն հանդես կգա որպես ինքնազբաղ անկախ խորհրդատու՝ ծառայությունների մատուցման պայմանագրով, և կստանձնի ՀՀ գործող օրենսդրությունից բխող բոլոր հարկերի և պարտավորությունների, այդ թվում՝ բժշկական և սոցիալական ապահովագրության հետ կապված պարտավորությունների լիակատար պատասխանատվությունը։ Ընտրված թեկնածուն չպետք է պայմանագրային հարաբերությունների մեջ եղած լինի ՀՀ պետական կառույցների հետ աշխատանքի ընդունվելուն նախորդող առնվազն վեց (6) ամիսների ընթացքում: Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակ անգլերենով ՝ mirjana.vila@safu.hr և twinning@safu.hr էլ․ հասցեներին, մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։ Հարցազրույցները կանցկացվեն առցանց։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ վերը նշված էլեկտրոնային հասցեներով։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Տեղական Թվինինգ Խորհրդատուի օգնական (ՏԹԽ) կամ ՏԹԽ–ի օգնական–թարգմանիչ» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։
Փնտրում ենք հաշվապահ՝ հաշվապահական գործընթացների ճշգրիտ, արդյունավետ և ժամանակին ապահովման համար
Փնտրում ենք հաշվապահ՝ հաշվապահական գործընթացների ճշգրիտ, արդյունավետ և ժամանակին իրականացման համար։ Հաստիքը ենթադրում է բարձր պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և թիմային աշխատանք։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հաշվապահ» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։
Լիազորությունների ժամկետ՝ 5 տարի Ընտրության կարգը՝ մրցութային, ընտրվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի անդամը չի համարվում Հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ, իր պարտականությունները կատարում է առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով։ Որակավորման պահանջներ • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն • Տարիքը՝ 35 տարին լրացած Սահմանափակումներ Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող ընտրվել անձը, որը՝ • Դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ․ • Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ․ • Արդեն Հիմնադրամում զբաղեցնում է ցանկացած պաշտոն․ • Ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում։ Իրավունքները • Առաջարկություններ է ներկայացնում Հոգաբարձուների Խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ • Կարող է ստանալ տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ • Իրականացնել օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ։ Լիազորությունների դադարեցման հիմքեր • Սեփական դիմումի համաձայն․ • Լիազորությունների պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ. • Լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում․ • Դադարել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները. • Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում. • Նրա մահվան դեպքում․ • Օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Հոգաբարձուների խորհրդի անդամ» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։
Լիազորությունների ժամկետ՝ 5 տարի (կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ)։ Ընտրության կարգը՝ մրցութային, ընտրվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովի կողմից։ Ընդհանուր տեղեկություններ՝ իրականացնում է Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարում։ Ենթակայություն՝ հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։ Որակավորման պահանջներ` • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն • Տարիքը՝ 35 տարին լրացած Անհամատեղելիության պայմաններ • Չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում․ • Չի կարող որևէ պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում․ • Չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ․Չի կարող կատարել վճարովի այլ աշխատանք (բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից)։ Լիազորությունների դադարեցման հիմքեր • Սեփական դիմումի համաձայն • Այլ պաշտոնում ընտրվելու կամ անհամատեղելի աշխատանքի անցնելու դեպքում • Երկարատև անաշխատունակություն (ավելի քան 6 ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում 180 օր՝ 12 ամսվա ընթացքում՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերը) • Ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառներով բացակայություն • Օրենքի պահանջների խախտմամբ նշանակվելու փաստի հայտնաբերում • Դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ․ • Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող, ունի օրենքով սահմանված այլ սահմանափակում․ • Մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը • Օրենքով նախատեսված այլ հանգամանք
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Գլխավոր տնօրեն» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։
Փնտրում ենք Մեթոդաբան ՝ կազմակերպության կամ նախագծի գործընթացների նախագծման, ստանդարտացման և օպտիմալացման համար
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Մեթոդաբան» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@uhif.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր» կամ լրացնել ստորև ներկայացված դիմումի հայտը։