Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ընկերությունն առաջարկում է առողջության նոր ապահովագրական փաթեթներ, որոնք նախատեսված են ընդլայնելու ապահովագրված անձանց հնարավորությունները։
Ներկայումս հասանելի են «ԱՀԱ+», «ԿՈՄՖՈՐՏ+», «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ+» և «ԲՈՒԺՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ» փաթեթները, որոնց նպատակն է լրացնել համընդհանուր ապահովագրությամբ չնախատեսված կամ սահմանափակ ծավալով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Այս փաթեթների շնորհիվ շահառուները կունենան ընտրության լայն հնարավորություն և առավել հարմարավետ ու համալիր ապահովագրական ծածկույթ։
Փաթեթների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հավելյալ տեղեկությունների համար՝ այցելել ԼԻԳԱ Ինշուրանսի պաշտոնական կայք։

