Հանրապետությունում հունվարի 1-ից սկսել է գործել առողջության ապահովագրությունը, որից բխող մի շարք փոփոխություններ են կատարվել սոցիալական փաթեթի ծրագրում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթի ծրագիրը շարունակելու է գործել և շահառուները իրենց համար նախատեսված 72 հազար դրամը կարող են օգտագործել, պարզապես որոշ փոփոխություններ են եղել։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամUniversal Health Insurance Fund

