Կերտենք առողջ ապագա միասին
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
ԱՀԱ հիմնադրամը փնտրում է Ուսուցման մասնագետ, ով կմասնակցի բուժհաստատությունների և շահագրգիռ կողմերի համար նախատեսված ուսուցման գործընթացների պլանավորմանը, կազմակերպմանը և իրականացմանը:
ՈՒսուցման մասնագետը պատասխանատու է թրեյնինգային ծրագրերի կազմակերպման, անցկացման և մասնակիցների հետ աշխատանքի հիմնական գործընթացների իրականացման համար՝ ապահովելով ուսուցումների որակյալ և արդյունավետ իրականացումը հաստատված ծրագրերի և մեթոդաբանության շրջանակում։ Նա մասնակցում է ուսուցողական նյութերի նախապատրաստմանը, համակարգում է կազմակերպչական և տեխնիկական փուլերը և աջակցում է ավագ մասնագետին բովանդակային և գործընթացային հարցերում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
ԱՀԱ հիմնադրամը փնտրում է Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ, ով կմասնակցի բուժհաստատությունների հետ պայմանագրային գործընթացների կազմակերպմանն ու վերահսկմանը։
Մասնագետը իրականացնում է պայմանագրերի դիտարկման և հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի գործընթացի գործառնական փուլերը՝ ապահովելով փաստաթղթերի համապատասխանությունը, հավաքագրված տվյալների ճիշտ մշակումն ու տեղազննումների աջակցությունը, ինչպես նաև համագործակցում ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ՝ գործընթացների արդյունավետության բարձրացման համար։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը փնտրում է Որակի վերահսկման մասնագետ, ով կիրականացնի որակի վերահսկում և գնահատում՝ սահմանված չափանիշներին համապատասխան։ Մասնագետը իրականացնում է որակի կառավարման գործառնական աշխատանքների հիմնական մասը։ Նա ապահովում է որակի վերահսկման գործընթացների իրականացումը, տվյալների հավաքագրումն ու մշակումը, ինչպես նաև մեթոդաբանական փաստաթղթերի նախապատրաստումն ու թարմացումը՝ համագործակցելով ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փնտրում է Բժիշկ-փորձագետ՝ հատուցման հայտերի մասնագիտական գնահատում իրականացնելու և բժշկական տվյալների վերլուծություն կատարելու համար:
Մենք փնտրում ենք բժիշկների հետևյալ մասնագիտություններով՝ - Ճառագայթաբան / ԿՏ մասնագիտացմամբ - Ճառագայթաբան / ՄՌՏ մասնագիտացմամբ - Սրտաբան առիթմոլոգ - Վիրաբույժ - Վնասվածքաբան - Ուրոլոգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։