Կերտենք առողջ ապագա միասին
Փնտրում ենք փորձառու և առաջադրված մասնագետի՝ Մեթոդաբանության և որակի կառավարման թիմի ղեկավար պաշտոնում, ով կմիավորի ռազմավարական մտածողությունը գործնական առաջնորդության հետ։ Եթե Ձեզ հետաքրքրում է կազմակերպչական գործընթացների կատարելագործումը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը և թիմի կառավարումը, սա Ձեզ համար է։
Մեթոդաբանության և որակի կառավարման թիմի ղեկավարը կմիացվի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնին և կլինի պատասխանատու կազմակերպության մեթոդաբանական և որակի կառավարման ամբողջական համակարգի մշակման, ներդրման և շարունակական բարելավման համար։ Այս դերում Դուք կառաջնորդեք թիմ, կսահմանեք որակի ստանդարտներ և կապահովեք դրանց հետևողական կիրառումը կազմակերպության բոլոր մակարդակներում՝ ուղղակիորեն նպաստելով առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ հաճախորդների բարձրորակ սպասարկման համար
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Հիմնադրամը փնտրում է Համապատասխանության մասնագետի, ով պատասխանատու կլինի Հիմնադրամի գործունեության՝ օրենսդրական, կարգավորող և ներքին պահանջներին համապատասխանության մշտադիտարկման, համապատասխանության ռիսկերի բացահայտման և դրանց կառավարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար։
Համապատասխանության մասնագետը կապահովի համապատասխանության ռիսկերի ժամանակին բացահայտումն ու գնահատումը, կհետևի օրենսդրական և կարգավորող փոփոխություններին և կմասնակցի Հիմնադրամի ներքին քաղաքականությունների ու ընթացակարգերի համապատասխանության գնահատմանը և բարելավմանը։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ներքին աուդիտի բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համալրման համար։ Ղեկավարն ապահովում է Հիմնադրամի գործունեության անկախ գնահատումը, ռիսկերի կառավարումը, վերահսկողությունը և ներքին աուդիտի ծրագրերի իրականացումը
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է մրցույթ Ակտուարի թափուր տեղի համալրման համար։ Ակտուարը պատասխանատու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում ակտուարական հաշվարկների, ֆինանսական և ապահովագրական ռիսկերի գնահատման, կանխատեսումների, մոդելավորման և վերլուծությունների իրականացման համար։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փնտրում է Բժիշկ-փորձագետ՝ հատուցման հայտերի մասնագիտական գնահատում իրականացնելու և բժշկական տվյալների վերլուծություն կատարելու համար:
Մենք փնտրում ենք բժիշկների հետևյալ մասնագիտություններով՝ - Ճառագայթաբան / ԿՏ մասնագիտացմամբ - Ճառագայթաբան / ՄՌՏ մասնագիտացմամբ - Սրտաբան առիթմոլոգ - Վիրաբույժ - Վնասվածքաբան - Ուրոլոգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և հաղորդակցվող մասնագետի, ով կապահովի հիմնադրամում փաստաթղթաշրջանառության և գրասենյակային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։
Փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և հաղորդակցվող մասնագետի, ով կապահովի հիմնադրամում փաստաթղթաշրջանառության և գրասենյակային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։ Մասնագետը պատասխանատու կլինի փաստաթղթերի ընդունման, գրանցման, համակարգման և արխիվացման, ինչպես նաև մուտքային և ելքային նամակագրության, դիմումների և հայտերի պատշաճ վարման համար։ Պաշտոնը ներառում է նաև էլեկտրոնային նամակների կառավարում, ներքին հաղորդակցության ապահովում, բաժնի ընթացիկ աշխատանքների համակարգում և աշխատակիցների անհրաժեշտ տեղեկատվությամբ ժամանակին ապահովում։
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։