
Թափուր հաստիքներ
Կերտենք առողջ ապագա միասին
Հաշվետար
Փնտրում ենք ուշադիր և պատասխանատու հաշվետարի, որը կմասնակցի կազմակերպության ընթացիկ հաշվապահական աշխատանքներին՝ ապահովելով սկզբնական փաստաթղթերի ճշգրիտ մշակումը, տվյալների մուտքագրումը և հաշվապահական փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումը։
Աշխատանքային պարտականություններ
- Հավաքագրել, ստուգել և համակարգել սկզբնական հաշվապահական փաստաթղթերը։
- Հաշվապահական ծրագրում մուտքագրել տվյալները՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու ամբողջականությունը։
- Մասնակցել հաշիվների, ակտերի, վճարման հանձնարարականների և այլ հաշվապահական փաստաթղթերի պատրաստմանը։
- Վարել մուտքային և ելքային փաստաթղթերի հաշվառումը և ապահովել դրանց պատշաճ արխիվացումը։
- Մասնակցել գործընկերների հետ փոխհաշվարկների ստուգմանը և մնացորդների համադրմանը։
- Պատրաստել հաշվապահական տեղեկանքներ, ամփոփ աղյուսակներ և հաշվետվությունների համար անհրաժեշտ տվյալներ։
- Համագործակցել կազմակերպության ստորաբաժանումների հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ժամանակին ստանալու նպատակով։
- Ապահովել ֆինանսական և անձնական տվյալների գաղտնիությունը։
- Ապահովել ֆինանսական և անձնական տվյալների գաղտնիությունը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
- Հաշվապահական հաշվառման հիմունքների և սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանքի իմացություն։
- Հաշվետարի կամ հաշվապահի օգնականի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային գրագիտություն, մասնավորապես՝ Microsoft Excel և Word ծրագրերի իմացություն։
- Հաշվապահական ծրագրերով աշխատելու կարողությունը կդիտվի որպես առավելություն։
- Թվային տվյալների հետ ճշգրիտ աշխատելու և մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն։
- Կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
- Սովորելու և մասնագիտական գիտելիքները շարունակաբար զարգացնելու պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք
- Տարեկան 5 վճարվող ազատ օր։
- Հիվանդության դեպքում՝ տարեկան 5 վճարվող օր։
- Կորպորատիվ միջոցառումներին մասնակցություն։
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում։
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն։
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա։
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Վիդեոգրաֆ
ԱՀԱՀ-ը փնտրում է մարքեթինգի մասնագետ մասնագիտացված թվային բովանդակության ստեղծման և տեսանկարահանման ուղղությամբ։
Նկարագրություն
Թվային բովանդակության պատասխանատուն ստեղծելու է կազմակերպության մարքեթինգային և թվային բովանդակությունը, տարածելու այն և գնահատելու արդյունավետությունը։ Պաշտոնը ենթադրում է ինչպես ստեղծագործական, այնպես էլ գործնական աշխատանք՝ գաղափարի մշակումից և նկարահանումից մինչև մոնտաժ և հրապարակում։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել ամսական և արշավային բովանդակության պլանների մշակմանը։
- Ստեղծել կարճ և միջին տևողության տեսանյութեր՝ Instagram, Facebook, TikTok, YouTube և այլ հարթակների համար։
- Մշակել տեսանյութերի սցենարներ, կառուցվածք և հիմնական հաղորդագրություններ։
- Ստեղծել պարզ գրաֆիկական և անիմացիոն բովանդակություն։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել և իրականացնել նկարահանումներ։
- Լուսանկարել միջոցառումներ, մասնագետներ, աշխատակիցներ և այլ անհրաժեշտ նյութեր։
- Ինքնուրույն իրականացնել տեսանյութերի մոնտաժ՝ նախնական նյութերի ընտրությունից մինչև վերջնական տարբերակի պատրաստում։
- Աշխատել ձայնի հետ՝ կատարել ձայնի մաքրում, հավասարակշռում և անհրաժեշտ հիմնական մշակում։ Ընտրել և համապատասխանեցնել երաժշտություն, ձայնային էֆեկտներ և այլ աուդիո տարրեր։
- Կիրառել պարզ անիմացիաներ, motion graphics և տեսողական էֆեկտներ։
- Ապահովել կազմակերպության բրենդային ոճի, գույների, տառատեսակների, լոգոյի և այլ վիզուալ ստանդարտների պահպանումը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցության, PR-ի, գովազդի, մեդիայի, դիզայնի կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ թվային բովանդակության, վիդեոարտադրության կամ հարակից ոլորտներում։
- Տեսանկարահանման և լուսանկարչության հիմնական սկզբունքների իմացություն։
- Canva, Adobe Photoshop/ Adobe Illustrator ծրագրերի իմացություն
- Adobe Premiere Pro կամ DaVinci Resolve ծրագրերի իմացություն
- CapCut , Adobe After Effects ծրագրերի իմացություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
- Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում
- Վճարվող ազատ օրեր
- Վատառողջ լինելու համար ազատ օրեր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Մարքեթինգի մասնագետ (հանրային իրազեկման և հաղորդակցության ուղղությամբ)
ԱՀԱՀ-ը փնտրում է մարքեթինգի մասնագետ հանրային իրազեկման և հաղորդակցության գծով։ Մասնագետը պատասխանատու է լինելու կազմակերպության հանրային իրազեկման միջոցառումների պլանավորման, իրականացման և արդյունավետության գնահատման համար։
Նկարագրություն
Մարքեթինգի մասնագետը պատասխանատու է լինելու կազմակերպության հանրային իրազեկման միջոցառումների պլանավորման, իրականացման և արդյունավետության գնահատման համար՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը, ներգրավվածությունը և վստահությունը կազմակերպության, դրա ծառայությունների և ծրագրերի նկատմամբ։ Պաշտոնը ներառում է ռազմավարական և գործառնական մարքեթինգային աշխատանքներ՝ ներառյալ մարքեթինգային արշավների մշակում, թիրախային լսարանների ուսումնասիրություն, թվային մարքեթինգ, բովանդակության պլանավորում, արդյունքների վերլուծություն և ներքին ու արտաքին գործընկերների հետ աշխատանք։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և իրականացնել կազմակերպության ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության և օգտագործման խթանմանն ուղղված մարքեթինգային արշավներ։
- Մշակել արշավների հայեցակարգեր, հիմնական հաղորդագրություններ, կիրառվող հաղորդակցության ալիքներ, ժամանակացույցեր և բյուջեներ։
- Պլանավորել և համակարգել առողջության ապահովագրության, առողջապահական ծառայությունների, կանխարգելիչ ծրագրերի և այլ առաջնահերթ թեմաների վերաբերյալ հանրային իրազեկման և կրթական արշավներ։
- Համակարգել թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական մեդիայի նյութերի, արտաքին գովազդի, տպագիր նյութերի և այլ հաղորդակցական նյութերի ստեղծումն ու տարածումը։ Համակարգել մարքեթինգային նյութերի ստեղծման գործընթացը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը հաստատված նպատակներին, հիմնական հաղորդագրություններին և բրենդի չափանիշներին։
- Վերահսկել արշավների իրականացումը՝ ապահովելով հաստատված պլանների և ժամկետների պահպանումը։
- Աջակցել հանրային միջոցառումների, իրազեկման նախաձեռնությունների, ցուցահանդեսների, համաժողովների և այլ միջոցառումների մարքեթինգային բաղադրիչի կազմակերպմանը։
- Անհրաժեշտության դեպքում համակարգել մարքեթինգային միջոցառումները առողջապահական կազմակերպությունների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ։
- Բացահայտել գործընկերային և համատեղ իրազեկման արշավների իրականացման հնարավորությունները։
- Գնահատել իրականացված արշավների արդյունավետությունը և առաջարկել բարելավման միջոցառումներ։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել և օպտիմալացնել վճարովի թվային գովազդային արշավներ։
- Հետևել թվային ցուցանիշներին, այդ թվում՝ հասանելիությանը, ներգրավվածությանը, կայքի այցելություններին, փոխակերպումներին, լսարան։
- Վարել մարքեթինգային միջոցառումների, արշավների, նյութերի, ծառայություններ մատուցողների և արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումը։
- Վերահսկել արտաքին ծառայություններ մատուցողների աշխատանքների որակը, ժամկետները և պայմանագրային պարտավորությունների կատարումը։
- Մշակել մարքեթինգային ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրեր, ստեղծագործական առաջադրանքներ և աշխատանքների նկարագրություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցության, բիզնեսի կառավարման, հասարակայնության հետ կապերի, գովազդի կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, հաղորդակցության, գովազդի կամ հարակից ոլորտներում։
- Մարքեթինգային կամ PR արշավների պլանավորման և իրականացման, մամուլի ներկայացուցիչների հետ համագործակցության գործնական փորձ։
- Վերլուծական տվյալների և մարքեթինգային ցուցանիշների հետ աշխատանքի փորձ։
- Ստեղծագործական առաջադրանքների մշակման և արտաքին մատակարարների/գործակալությունների աշխատանքների համակարգման փորձ։
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց գրավոր և բանավոր իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Միաժամանակ մի քանի նախագծեր և ժամկետներ կառավարելու ունակություն։
- Գործնական գիտելիքներ հետևյալ գործիքների և ուղղությունների վերաբերյալ․ Meta Business Suite / Meta Ads Manager, Google Analytics / Google Ads , Microsoft Office, մասնավորապես՝ Excel և PowerPoint, Canva, Adobe Creative Cloud և/կամ տեսողական բովանդակության ստեղծման այլ գործիքներ
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
- Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում
- Վճարվող ազատ օրեր
- Վատառողջ լինելու համար ազատ օրեր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ
ԱՀԱ հիմնադրամը փնտրում է Պայմանագրերի կնքման և հսկողության մասնագետ, ով կմասնակցի բուժհաստատությունների հետ պայմանագրային գործընթացների կազմակերպմանն ու վերահսկմանը։
Նկարագրություն
Մասնագետը իրականացնում է պայմանագրերի դիտարկման և հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի գործընթացի գործառնական փուլերը՝ ապահովելով փաստաթղթերի համապատասխանությունը, հավաքագրված տվյալների ճիշտ մշակումն ու տեղազննումների աջակցությունը, ինչպես նաև համագործակցում ավագ մասնագետի և խմբի ղեկավարի հետ՝ գործընթացների արդյունավետության բարձրացման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Դիտարկել բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի փաթեթները
- Ստուգել հայտերի և կից փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին
- Բացահայտել թերությունները և աջակցել հայտերի ամբողջականացման գործընթացին
- Կազմել և ստուգել պայմանագրային փաստաթղթերը
- Համակարգել պայմանագրերի ստորագրման և փոփոխման գործընթացը
- Մասնակցել տեղազննումներին
- Արձանագրել դիտարկումների արդյունքները
- Կապ պահպանել բուժհաստատությունների հետ ընթացիկ պայմանագրային հարցերի շուրջ
- Փոխանցել հայտնաբերված խնդիրները ավագ մասնագետին կամ խմբի ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (իրավաբանական, բժշկական, կառավարման կամ հարակից ոլորտում՝ ցանկալի)
- Պայմանագրերի կամ փաստաթղթաշրջանառության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- MS Office ծրագրերի լավ իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն և սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Համագործակցող և աջակցող թիմ
- Ներգրավվածություն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացներում
- Հավելյալ ազատ օրեր
- Վատառողջ լինելու համար ազատ օրեր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։
Գնումների թիմի մասնագետ
Փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող մասնագետի, ով կմիանա Գնումների թիմին և կներգրավվի կազմակերպության գնումների գործընթացների պլանավորման, կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Նկարագրություն
Մասնագետը կմասնակցի գնումների պլանների կազմմանը և իրականացմանը, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմանը, գնումների ընթացակարգերի կազմակերպմանը, առաջարկների ընդունման և գնահատման գործընթացներին, ինչպես նաև համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության վարմանը։ Պաշտոնը նախատեսում է սերտ համագործակցություն թիմի անդամների և տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուստի կարևոր են ՀՀ գնումների օրենսդրության իմացությունը, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել Հիմնադրամի տարեկան և ընթացիկ գնումների պլանների կազմմանը և իրականացմանը։
- Նախապատրաստել գնումների ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարություններ, հրավերներ և այլ նյութեր։
- Ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի կազմումը` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
- Մասնակցել առաջարկների ընդունման, գնահատման և ամփոփման գործընթացներին։
- Վարել գնումների գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվառումներ և փաստաթղթաշրջանառություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի/մագիստրոսի որակավորում տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման ոլորտներում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ապրանքների , ծառայությունների և աշխատանքների գնումների ոլորտում,
- Գնումների մասնագետի որակավորման առկայություն,
- ՀՀ գնումների օրենսդրության, ընթացակարգերի և պահանջների լավ իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման, ինչպես նաև բանակցությունների վարման ունակություններ,
- Ռազմավարական մտածողություն, աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ,
- Թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություններ,
- Մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցությունն ապահովելու համար,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
Մենք առաջարկում ենք
- Տարեկան 5 ազատ վճարվող օր,
- 5 վճարվող հիվանդության օր,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել ստորև ներկայացված դիմում-հայտը։